Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել |news.am|
13:20 - 26 մայիսի, 2022

Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատները տասը րոպե ժամանակ էին տվել՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ու հանդիպի իրենց հետ։ Ժամանակը լրանալուց հետո ծնողները ցանակացան ներս մտնել, սակայն ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել և խոչընդոտում են  ծնողների մուտքը ԲԴԽ։

«Ներողություն եմ խնդրում ոստիկաններից, բայց կներեք՝ մենք առաջ պետք է գնանք։ Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ ի վերջո ընդունվել է իրենց պահանջը՝ գոնե 30 ծնողով ներս մտնել։ Կարին Տոնոյանը խնդրեց, որ ամեն ընտանիքից մեկական ծնող ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների ներկայացուցիչներ լինեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել, այդ հարցը ներսում ծնողները կբարձրացնեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել