Պուտինը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրումը
 |1lurer.am|
20:21 - 25 մայիսի, 2022

Պուտինը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրումը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին, գրում է РИА Новости-ն։

«Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ Ուկրաինայի Խերսոնի մարզում, իրավունք ունեն դիմելու Ռուսաստանին՝ պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է հրամանագրի տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել