Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Էդուարդ Մարտիրոսովն առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին |hetq.am|
17:00 - 25 մայիսի, 2022

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Էդուարդ Մարտիրոսովն առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին |hetq.am|

hetq.am: Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին ադրբեջանական կողմում հայտնված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը, ադրբեջանական կողմի պնդմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։

Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ԱԳՆ-ից չպատասխանեցին մեր զանգերին։ 

Հիշեցնենք՝ 2022թ․ ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել