Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները կարող են պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ |azatutyun.am|
16:23 - 25 մայիսի, 2022

Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները կարող են պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին իրավունք է տալիս պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ։ Նրանք կկարողանան ռուսական անձնագիր ձեռք բերել նույն ընթացակարգով, ինչ Դոնբասի բնակիչները։

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Խերսոնի և Զապորոժիեի մարզերը մասամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Խոսքը վերաբերում է Խերսոն մարզկենտրոնին և մարզի տարածքի մեծ մասին ու Զապորոժիեի մարզի մոտ կեսին: Զապորոժիե քաղաքը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր Պուտինը և Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոսկվայի նպատակը ուկրաինական տարածքը գրավելը չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել