Հունգարիայում ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ |1lurer.am|
13:54 - 25 մայիսի, 2022

Հունգարիայում ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չորեքշաբթի հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը։

Օրբանի խոսքով՝ արտակարգ դրությունը կառավարությանը «մանևրելու տեղ և հնարավորություն կտա անմիջապես արձագանքելու» Ուկրաինայի իրադարձությունների հետևանքներին։

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը չորեքշաբթի կհայտարարի արտակարգ դրության շրջանակներում առաջին միջոցառումները։

Bloomberg-ը հիշեցնում է, որ Հունգարիայի խորհրդարանը երեքշաբթի ավելի վաղ հավանություն է տվել ստեղծված իրավիճակին արձագանքելու համար արտակարգ դրության սահմանմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել