Չինաստանը կոչ է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար |armenpress.am|
12:31 - 25 մայիսի, 2022

Չինաստանը կոչ է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար:

«Ներկա դրությամբ միջազգային հանրակցությունը որքան կարելի է շուտ պետք է նպաստի հրադադարին, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,- դիվանագետը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ, որն անցկացվել է տեսախորհրդաժողովի ձեւաչափով:

Վան Ին նշել է, որ «Չինաստանը երբեք զերծ չի մնա այն հարցերը լուծելիս, որոնք առաջացնում են միջազգային հանրակցության մտահոգությունը»:

Նա «պատրաստ է բոլոր կողմերի հետ կապ պահպանել» նաեւ հացահատիկի արտահանման հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել