Այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. Իշխան Սաղաթելյան  |news.am|
10:54 - 25 մայիսի, 2022

Այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ցանկացած շենք, որ շրջափակում ենք, սահմանված ժամանակ չկա, շրջափակում ենք այնքան, որքան ժողովուրդը ցանկանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվել ՀՀ քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետեւ չեն սպասարկում մեր պետության շահերը: Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարեւոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության, ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում տեղի են ունենում հմաժողովրդական ընդվզման ակցիաներ, որեւէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ ծրգրերին, որովհետեւ ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով: Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. «Դա ամենեւին պատահական չէ, ԱԽ քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, որ ամեն օր եւ ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել: Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը եւ թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետեւ իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել