Իրանի խորհրդարանի նախագահ են վերընտրել Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին |armenpress.am|
10:18 - 25 մայիսի, 2022

Իրանի խորհրդարանի նախագահ են վերընտրել Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին |armenpress.am|

armenpress.am: Թեհրանից պատգամավոր Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: IRIB-ի տվյալներով՝ Ղալիբաֆի օգտին քվեարկել Է խորհրդարանի 194 անդամ:

Նրա մերձակա հետապնդող Մորթեզա Աղա Թեհրանին ստացել Է 53 քվե: Ղալիբաֆն առաջին անգամ որպես օրենսդիր մարմնի ղեկավար Է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա մայրաքաղաքում քվեարկության առաջատր Է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսը պաշտոնապես աշխատանքն սկսել Է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել