«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը |news.am|
09:56 - 25 մայիսի, 2022

«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր եւ շրջափակել շենքը:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու: Մեր նպատակն է, որեւէ աշխատակից չմտնի նախագահական շենք: Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետեւ երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել