Հրաձգություն Թեքսասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ |1lurer.am|
09:45 - 25 մայիսի, 2022

Հրաձգություն Թեքսասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ |1lurer.am|

1lurer.am: Թեքսասի նահանգի Յուվալդի շրջանի տարրական դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով 19 երեխա է մահացել, 3 մեծահասակ: Այս մասին հայտնել է սենատոր Ռոլանդ Գուտերեսը:

Չարագործը դպրոց այցելելուց առաջ կրակել է իր տատիկի ուղղությամբ. նա ողջ է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է:

Հանրային անվտանգության դեպարտամենտի տվյալներով` կրակոցներին զոհ են դարձել 19 սաներ և 2 մեծահասակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, այս ողբերգությունից հետո դիմելով Կոնգրեսին, նշել է` ամերիկյան իշխանությունները պետք է պայքարեն զենքի լոբբիի դեմ և զենքի օրենսդրության մեջ անհրաժեշտ է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել:

«Այս հարցում ավելի խիստ օրենքներ ընդունելու անկարողությունը զայրույթ է առաջացնում»,- նշել է Բայդենը:

Վերջինս ընդգծել է.

«Իբրև երկիր` մենք պետք է հարցնենք` երբ ենք, ի վերջո, մենք պատրաստվում հակազդել զենքի լոբբիին: Ես հոգնել եմ դրանից: Մենք պետք է գործենք: Ու չասեք, թե մենք այս կոտորածի վրա չենք կարող ազդել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել