«Առավոտյան 8-ից շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»․ Իշխան Սաղաթելյան
 |news.am|
21:22 - 24 մայիսի, 2022

«Առավոտյան 8-ից շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։

Իշխան Սաղաթելյանը նաև կոչ ուղղեց ուժային կառույցներին և պետական բոլոր պաշտոնյաներին՝ չսատարել Նիկոլ Փաշինյանին ու այս օրերին, երբ նա պատրաստվում է գնալ նոր զիջումների, չդառնալ դրա պատասխանատվությունը կիսող ու կրող կողմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել