Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
19:35 - 24 մայիսի, 2022

Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը պարենային մատակարարումները որպես զենք է օգտագործում՝ նույն մարտավարությունը կիրառելով, ինչ էներգետիկ ոլորտում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում։

Նա ընդգծել է, որ «գլոբալ համագործակցությունը» «Ռուսաստանի շանտաժի հակաթույնն է»։

«Ռուսաստանի օկուպացրած Ուկրաինայում Կրեմլի բանակն առգրավում է հացահատիկի պաշարներն ու տեխնիկան: [․․․] Իսկ ուսական ռազմանավերը Սև ծովում արգելափակում են ցորենով և արևածաղկի սերմերով բեռնված ուկրաինական նավերը», - հավելել է ֆոն դեր Լյայենը։

Եվրամիությունը խոստացել է այլընտրանքային լոգիստիկ երթուղիներ բացել՝ Ուկրաինայից հացահատիկի արտահաննմանն օգնելու համար։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել