Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման դանդաղումը Շոյգուն բացատրել է խաղաղ բնակչության տարհանմամբ |tert.am|
16:22 - 24 մայիսի, 2022

Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման դանդաղումը Շոյգուն բացատրել է խաղաղ բնակչության տարհանմամբ |tert.am|

tert.am: Ռուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարողանան լքել շրջապատված բնակավայրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, գրում է life.ru-ն ։

«Որպեսզի բնակիչները լքեն շրջապատված բնակավայրերը, հայտարարվում են լռության ռեժիմներ և ստեղծվում են մարդասիրական միջանցքներ: Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց դա արվում է միտումնավոր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- ասել է Շոյգուն:

Նա ընդգծել է, որ ռուսական բանակը, ի տարբերություն ուկրաինականի, չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել քաղաքացիական անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել