Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Արցախի դրոշի հետ կապված |factor.am|
15:53 - 24 մայիսի, 2022

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Արցախի դրոշի հետ կապված |factor.am|

factor.am: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային և Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Երևանում Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի դրոշի առկայության կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացած առաջնության բացման արարողության ժամանակ երկու երիտասարդ ակտիվիստներ Արցախի դրոշով բեմ էին բարձրացել։

«2022 թվականի մայիսի 22-ին Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում օլիմպիական խարտիայի խախտմամբ նկատվել են գործողություններ, որոնք չեն համապատասխանում մարզաձևի ոգուն և առաքելությանը։

Բացման արարողությանը մրցույթը հյուրընկալող երկիրը սադրիչ գործողություններ է թույլ տվել, իսկ որպես Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների խորհրդանիշ՝ ցուցադրվել է անօրինական, մտացածին կառույցի դրոշը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը պահանջել է Հայաստանին պատասխանատվության ենթարկել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում անցկացվող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել