Ռուսաստանը երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը. ՌԴ ԱԽ քարտուղար |tert.am|
13:07 - 24 մայիսի, 2022

Ռուսաստանը երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը. ՌԴ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, քննարկելով Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը, ասել է, որ «Ուկրաինայի ճակատագիրը որոշելու են նրա տարածքում ապրող մարդիկ»: Նա նշել է, որ Ռուսաստանը «երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը», այլ, ընդհակառակը, օգնել է տարբեր երկրներին պաշտպանել իրենց պետականությունը։ Նա այս մասին ասել է «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:

«Մենք աջակցել ենք ԱՄՆ-ին նրանց քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆրանսիային բազմիցս օգնություն է ցուցաբերվել։ 1815 թվականին Վիեննայի կոնգրեսում թույլ չտվեցինք նրան նվաստացնել, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկու անգամ փրկեցինք Փարիզը։ ԽՍՀՄ-ն էր, որ թույլ չտվեց բրիտանացիներին և ամերիկացիներին 1945 թվականին Գերմանիան բաժանել բազմաթիվ մասերի։ Հայտնի է նաև Գերմանիայի միավորման գործում Մոսկվայի որոշիչ դերի մասին, որին ամենաշատը դեմ էին ֆրանսիացիներն ու անգլիացիները։ Ռուսաստանը ոչ պակաս կարևոր դեր է խաղացել Լեհաստանի պետականության պատմության մեջ»,- ասել է Պատրուշևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել