Բորելը ողջունել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը |1lurer.am|
12:27 - 24 մայիսի, 2022

Բորելը ողջունել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպումը:

«Ողջունում եմ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի երրորդ եռակողմ հանդիպման անցկացումը: Հույս ունեմ տեսնել կոնկրետ քայլեր, որոնք նպաստում են դինամիկային կայուն խաղաղության հաստատման ճանապարհին: Եվրամիությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել