Լավրովն ու Բայրամովը քննարկվել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը |panarmenian.net|
11:52 - 24 մայիսի, 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկվել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հետագա համատեղ քայլերը գերակա ուղղություններում, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հարցը։

Քննարկվել են նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը հաստատել են հավատարմությունը բարձ մակարդակի բոլոր եռակողմ հայտարարությունների (2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) անվերապահ կատարմանը, որոնք կոչված են ապահովելու հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումը ՀՀ և Ադրբեջանի միջև։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել