Ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց. նրանք մտան ԱԳՆ |news.am|
11:27 - 24 մայիսի, 2022

Ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց. նրանք մտան ԱԳՆ |news.am|

news.am: Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց եւ նրանց թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք: Մինչ այդ ոստիկանությունն արգելում էր նրանց մուտքը շենք:

Մինչ ներս մտնելը ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳՆ-ում վաղուց է խուճապային իրավիճակ, որովհետեւ Հայաստանի շահերի հետ կապ չունեն: Հիշո՞ւմ եք, որ Արարատին նշանակում էր նախարար, ի՞նչ ասեց: Ասեց՝ ինձ պետք է նախարար, որ կրի քաղաքական պատասխանատվություն: Այսինքն իրեն պետք էր նախարար, որ իր դավաճանությունը հետը հավասար կիսի: Մեր պատգամավորները ցանկանում են բարձրանալ նախարարության շենք, փոխանցել ժողովրդի ուղերձը եւ ժողովրդի անունից՝ ասել, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք եւ մանդատ չունեք»:

Մինչ պատգամավորները ԱԳՆ շենքում էին, բակում իրավիճակը լարվեց ոստիկանների և ցուցարարների միջև. նրանք սկսեցին հրել միմյանց: Պատգամավորները ԱԳՆ շենքից դուրս եկան իրավիճակը հանդարտեցնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել