Զելենսկին ասել է, որ Պուտինից բացի ՌԴ-ից ոչ մեկի հետ չի հանդիպի |tert.am|
10:13 - 24 մայիսի, 2022

Զելենսկին ասել է, որ Պուտինից բացի ՌԴ-ից ոչ մեկի հետ չի հանդիպի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե բանակցություններին քննարկվի հակամարտության դադարեցման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ ընդունում որևէ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկի հետ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Եվ միայն այն դեպքում, եթե սեղանին լինի միայն մեկ հարց՝ պատերազմի ավարտը։ Վերջ։ Այլևս խոսելու բան չկա», - ասել է Զելենսկին երկուշաբթի՝ Դավոսում տեսակապի միջոցով պատասխանելով հարցերին։

Սակայն նա շեշտել է, որ նման հանդիպում կազմակերպելը գնալով ավելի դժվար է դառնում։

«Ամեն քայլի հետ գնալով ավելի ու ավելի է դժվարանում նախագահների մակարդակով մեր երկրների միջև հանդիպում կազմակերպելը... Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք վերջ տալ հակամարտությանը»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել