Ցուցարարները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը |news.am|
09:49 - 24 մայիսի, 2022

Ցուցարարները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջտվեք Նիկոլից, մի կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»:

Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը. «Այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունք ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը:

Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել