Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով
20:28 - 23 մայիսի, 2022

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
 
Մեկնարկային մենամարտում մեր բռնցքամարտիկը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և հաղթանակ տարել: Հարությունյանը դուրս է եկել 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:
 
Մրցումային առաջին օրը ԵԱ-ում 12 մենամարտ կկայանա: Միմյանց դեմ կմրցեն 19 երկրների ներկայացուցիչներ:
 
Հիշեցնենք՝ Հայաստանը տնային առաջնությունում ներկայացված է բոլոր 13 քաշային կարգերում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել