ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|
15:58 - 23 մայիսի, 2022

ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն անիմաստ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր կձեռնարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ Անկարայի մտահոգությունները փարատելու հարցում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից ահաբեկչության դեմ պայքարում մենք պատշաճ օգնություն չենք ստացել։ Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որ մեր դեմ կիրառում է Շվեդիան։ Այդ պատժամիջոցներն ուղղակի անբացատրելի են», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Քանի որ այն դերը, որ մենք խաղում ենք դաշինքում, հստակ է, մենք շարունակում ենք պատժամիջոցների վերացման հարցը քննարկել մեր դաշնակիցների հետ», - նշել է Էրդողանը։

2019 թվականին Սիրիայի քրդաբնակ շրջաններ թուրքական ներխուժմանն ի պատասխան Շվեդիան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Անկարային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել