Իրանում փլուզվել է 10-հարկանի շենք, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ |tert.am|
15:29 - 23 մայիսի, 2022

Իրանում փլուզվել է 10-հարկանի շենք, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ |tert.am|

tert.am: Առնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։ Նրա փոխանցմամբ՝ շենքում փլուզման պահին եղել է մոտ 150 մարդ։

Հաղորդվում է 3 զոհի մասին. վիրավորների թիվը հասել է 21-ի։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն շենքերը։ Նահանգապետարանը մտավախություն ունի, որ ավելի շատ զոհեր կամ վիրավորներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ փլուզված շենքը գտնվում է խիտ քաղաքային տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել