Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները
15:04 - 23 մայիսի, 2022

Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները

Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապրհի երկկողմանի երթևեկությունը բացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել