Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, նախատեսվում է Փաշինյան - Միշել - Ալիև եռակողմ հանդիպումը
14:14 - 22 մայիսի, 2022

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, նախատեսվում է Փաշինյան - Միշել - Ալիև եռակողմ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել