Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ
21:00 - 20 մայիսի, 2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա․ Ադրբեջանի վարչապետ

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում շարունակվող հանդիպումներին (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով-խմբ․) Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։ Այս մասին, ինչպես հայտնում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ասադովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը հստակեցրել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմերը։ Սակայն նա կազմերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։ 

Ադրբեջանի վարչապետը մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրի 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է  դուրս բերվեն Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախի գրավյալ տարածքները-խմբ․) տարածքից»։

Ալի Ասադովը հավելել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում եւ կարեւոր է համարում այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել