Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
19:37 - 20 մայիսի, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա Գերագույն խորհրդի 3 գումարման պատգամավոր, 1991-1992 թթ. գյուղնախարար, պետական կառավարման համակարգում երկարամյա գործունեություն ծավալած Յուրի Ջավադյանի մահվան մասին:

Անգնահատելի է նրա ներդրումը մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի կայացման ու ջրային ռեսուրսների կառավարման գործում: Նա երկար տարիներ իր փորձն ու գիտելիքները կիսել է երիտասարդ մասնագետների հետ՝ այդպիսով նպաստելով վերը նշված բնագավառներում անհրաժեշտ կադրերի համալրմանը: Նրա ուշադրության կենտրոնում էր նաև Սևանա լիճը, որի հիմնախնդիրների լուծման գործում ևս ունեցել է զգալի ավանդ:  

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և կիսում նրանց վիշտը»:

Հիշեցնենք, որ 87 տարեկանում մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Գյուղատնտեսության նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել