Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում․ ցնցվում եմ  օգտագործվող լեզվի պատճառով․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին
17:47 - 20 մայիսի, 2022

Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում․ ցնցվում եմ օգտագործվող լեզվի պատճառով․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Այն, ինչն ինձ հիմա անհանգստացնում է, ատելության խոսքն է այս երկրում։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի իր ելույթում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը․ 

«Երբ որոշ հրապարակումներ եմ տեսնում, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ, Ազգային ժողովը»։

ԵՄ դեսպանը նշել է՝ ինքը կողմ է բարեվարքության կանոններ ներդնելուն։

«Կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք․ դա կարող է լինել վարչապետը, միջազգային հանությունը,։ Այնուհետեւ դա մի մակարդակի է հասնում, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ես ընդունում եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետեւ, դա անցնում է կարմիր գիծը», - ասաց Վիկտորինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել