Ռուսաստանը կասկածում է, որ Ուկրաինան զենքի դիմաց ԵՄ-ին վճարում է հացահատիկով. Նեբենզյա
 |1lurer.am|
13:45 - 20 մայիսի, 2022

Ռուսաստանը կասկածում է, որ Ուկրաինան զենքի դիմաց ԵՄ-ին վճարում է հացահատիկով. Նեբենզյա |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի՝ Մոսկվան կասկածում է, որ ուկրաինական հացահատիկը տեղափոխում են եվրոպական երկրների պահեստարաններ։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ հացահատիկը ոչ թե գնվում է սովի մատնված համաշխարհային հարավի կարիքների համար, այլ մղվում է եվրոպական երկրների ամբարներ։ Մեզ համար պարզ է, որ Ուկրաինան վճարում է Արևմուտքին մատակարարվող զենքի համար:

Նեբենզյան նաև ասել է, որ պարենային ճգնաժամն աշխարհում չի հրահրվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։ Ըստ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի՝ այն սկսվել է դեռևս 2020 թվականին, երբ մոտ 155 միլիոն մարդ 55 երկրում ենթարկվել է սպառնալիքների պարենային անվտանգության ոլորտում։

ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը քննադատել է Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ենթադրությունը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան երկրներին ցորենով է վճարում զենքի մատակարարման համար։ Եվրոպացի պաշտոնյան այս խոսքերն անվանել է ռուսական ապատեղեկատվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել