«Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների, իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»․ Չավուշօղլու
12:39 - 20 մայիսի, 2022

«Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների, իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»․ Չավուշօղլու

«Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Հիմա մենք ամեն անգամ ասում և խրախուսում ենք, որ Հայաստանը նույնպես արձագանքի այս բարի մտադրություններին: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների (արմատականների), իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»։

Չավուշօղլուի խոսքով՝  թուրքական կողմը ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է ասել, որ հայկական կողմին պետք է այս ուղղությամբ խրախուսել, այլ նաև իրենց մյուս զրուցակիցներին։

«Երեկվա մեր հանդիպման ժամանակ (Չավուշօղլուի և Բլինքենի-խմբ․)  ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում և ցույց են տվել իրենց բարի կամքը տարածաշրջանում կայունության համար»։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն է Հայաստանին առաջարկել կնքել խաղաղ համաձայնագիր։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը իր հերթին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել