Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ են, որտեղ ժամանեց Լիտվայի նախագահը
10:28 - 20 մայիսի, 2022

Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ են, որտեղ ժամանեց Լիտվայի նախագահը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այնտեղ ժամանելու է Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը: 

 Ցուցարարների նպատակը, ըստ Գեղամ Մանուկյանի, քաղաքական բողոք արտահայտելն է, իրենց պահանջը ներկայացնելն է, որ «Նիկոլը չունի որևէ մանդատ բանակցելու Արցախի հարցում, Հայաստանի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այն բռնատիրկան գործողությունների դեմ, որ կան Հայաստանում»: Մանուկյանը նաև նշեց, որ իրենց բողոքը ներկայացնում են քաղաքակիրթ:

Լիտվայի նախագահի՝ մեքենայից իջնելու պահին ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկո՛լ, դավաճան», «Դավաճա՛ն», «Ամո՛թ»:

Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին մոտենալ շենքին, նրանք դիմացի մայթին են:

Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Սաղաթելյանը հայտարարել էր, որ նամակով դիմել են Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել