Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Մայիսի 20-ին՝ ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
comment.count (0)