Թուրքիայի ԱԳՆ-ն վրդովմունքով է արձագանքել հույների ցեղասպանության վերաբերյալ Աթենքի հայտարարություններին
 |1lurer.am|
20:27 - 19 մայիսի, 2022

Թուրքիայի ԱԳՆ-ն վրդովմունքով է արձագանքել հույների ցեղասպանության վերաբերյալ Աթենքի հայտարարություններին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին:

Անկարան այդ իրադարձությունների տարելիցի վերաբերյալ հայտարարություններն «անհեթեթություն» է որակել:

Նախարարությունում նաև զգուշացրել են. «Անցյալի վրա հիմնված թշնամանք հրահրելու փորձերը միայն մոլորության մեջ են դնում երիտասարդ սերնդին և օգուտ չեն բերում խաղաղության ու կայունության հաստատման ջանքերին»:

«Մենք Հունաստանին առաջարկում ենք փաստերը խեղաթյուրելու փոխարեն՝ համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել՝ խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայաստանը ճանաչել է 2015 թ. մարտի 24-ին: Հունաստանում մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել