ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՊՆ
19:18 - 19 մայիսի, 2022

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել