ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունները կլուծվեն

 |factor.am|
19:09 - 19 մայիսի, 2022

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունները կլուծվեն |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցելու են ՆԱՏՕ-ին, և Թուրքիայի մտահոգություններն էլ կլուծվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք վստահ ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդյունավետ ու գործուն անդամակցության գործընթաց կանցնեն, և որ Թուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել։ Շվեդիան և Ֆինլանդիան աշխատում են ուղիղ Թուրքիայի հետ այդ հարցով, բայց մենք ևս շփվում ենք թուրքերի հետ՝ փորձելով օգնել գործընթացին»,- ասել է Սալիվանը։

Նա նշել է, որ խոսել է իր թուրք գործընկերոջ հետ։ 

Նշենք, որ Թուրքիան դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել