Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
17:46 - 19 մայիսի, 2022

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ․

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել