Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
 |factor.am|
16:43 - 19 մայիսի, 2022

Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել |factor.am|

factor.am: Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել է Դոն Պիպո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի նկատմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Կոնկրետ ինչ գործի շրջանակներում է հայտարարվել հետախուզումը և ինչ խափանման միջոց է ընտրվել՝ նախաքննական մարմնից չմանրամասնեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։

Հիշեցնենք՝ 2019 թվականին ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով Արթուր Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Նա կալանավորվել էր, այնուհետև դատարանի որոշմամբ՝ 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել