Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում
16:35 - 19 մայիսի, 2022

Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում

Ազգային ժողովն այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում  և «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում։

Նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝  ԱՊՀ կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, Անկախ պետությունների մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թ․-ի նոյեմբերի 30-ի համաձայնագրում։ «Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 2021 թ․-ի մայիսի 6-ին և ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2021 թ․-ի հունիսի 21-ից։ Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել «Թմրամիջոցների, հոգեմետ և հոգեներգործուն նյութերի մասին» օրենքը լրացնել նոր՝ Թմրանյութերի, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի «ածանցյալներ» հասկացությամբ, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքի մի քանի նոր հոդվածներում «ածանցյալ» բառը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածման հակելը, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության համար քրեական պատասխանատվություն նախատեսելու նպատակով»։

Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 0 դեմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել