ԱՄՆ-ն սպառազինության նոր խմբաքանակ է պատրաստում՝ Ուկրաինա ուղարկելու համար |factor.am|
16:28 - 19 մայիսի, 2022

ԱՄՆ-ն սպառազինության նոր խմբաքանակ է պատրաստում՝ Ուկրաինա ուղարկելու համար |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային զենքի ևս մեկ խմբաքանակ փոխանցել, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի M777 հաուբիցներ։ Համապատասխան լուսանկարները հրապարակվել են մայիսի 19-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։

«ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի անդամները պատրաստում են M777 155 մմ տրամաչափի հաուբիցներ՝ այլ պարագաների և զինամթերքի հետ միասին տեղակայելու համար, որպես ԱՄՆ անվտանգության աջակցության մաս Ուկրաինային»,- ասվում է լուսանկարների նկարագրում:

Հաղորդվում է, որ առաջին գծում աշխատում են արդեն Ուկրաինա տեղափոխված գրեթե բոլոր ամերիկյան M777 հաուբիցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել