Բաց, կիսաբաց, կիսափակ, փակ ռեժիմները չեն լինի. վերանայվում են դատապարտյալների պահման պայմանները  |hetq.am|
15:44 - 19 մայիսի, 2022

Բաց, կիսաբաց, կիսափակ, փակ ռեժիմները չեն լինի. վերանայվում են դատապարտյալների պահման պայմանները |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց կառավարության ներկայացրած «Քրեակատարողական օրենսգիրքը», որն ամբողջովին նոր հայեցակարգ է իրենից ներկայացնում:

Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունվել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, և ներկայացվող փոփոխությունները դրանց տրամաբանական շարունակությունն են:

«Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է անհատական աշխատանք տարվի: ՔԿՀ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս կերպ թիրախային միջոցառումներ կիրականացնենք բոլոր դատապարտյալների համար»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` այլևս չեն լինելու դեռևս խորհրդային տարիներից ժառանգված ուղղիչ հիմնարկների տեսակները` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ, նաև բուժական:

«Լինելու է երեք անվտանգային գոտի` ցածր, միջին և բարձր, բուժական առանձին տեսակ չի լինելու: Գոտիները առանձնացրել ենք այն տրամաբանության շրջանակներում, որ անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումը: Անձինք պետք է տարանջատվեն ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության շրջանակների: Նույն գոտու շրջանակներում ունենալու ենք երկու տարբեր պայմաններ` մեղմ և խիստ, կապված դատապարտյալի վարքագծից»,-ասաց Արփինե Սարգսյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքով` բուժական ՔԿՀ-ի գործունեության վերաբերյալ խնդիրներ կան, քանի որ դատապարտյալներից շատերը ցանկանում են տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ այն կիսաբաց կացարանային պայմաններ ունի,  և տրամաբանական է, որ դատապարտյալները տարբեր քայլերի են դիմելու, որպեսզի օրինակ՝ փակ ռեժիմից հայտնվեն այնտեղ:

«Բուժական ուղղիչ հիմնարկում չենք կարողանում անհատականացված պլանավորումն ապահովել: Յուրաքանչյուր դեպքում հիմնարկում կգործի կամ ստացիոնար բաժանմունք կամ ամբուլատոր հատված, որտեղ բուժսպասարկում կիրականացվի:

Ըստ փոխնախարարի` փոփոխությունների նպատակն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» լինեն տարբեր գոտիներ, որպեսզի փակ խցային պայմաններից դատապարտյալը տեղափոխվի նմանատիպ պայմանով սենյակ և ստանա համապատասխան բուժօգնություն:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել