Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի

 |factor.am|
15:41 - 19 մայիսի, 2022

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի |factor.am|

factor.am: Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։ Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել