Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար

 |armenpress.am|
14:22 - 19 մայիսի, 2022

Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմի համար առաջնային է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, Հայաստանն այս օրակարգով է գնում բանակցությունների:

Այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցում:

«Առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն: Եվ հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը: Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,-ասաց Գրիգորյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել