Ռուսաստանը սպառիչ պատասխաններ է ստացել լաբորատորիաների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան |lragir.am|
13:46 - 19 մայիսի, 2022

Ռուսաստանը սպառիչ պատասխաններ է ստացել լաբորատորիաների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան |lragir.am|

lragir.am: ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ աշխատանքային խումբը համակարգում է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան և այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում նաև ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը։ Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում։ Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ։ Վերջերս նաև ՀՀ անվտանգության խորհրդի գարսենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը։ Եվ հայկական կողմը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան»,- ասել է նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այդ աշխատանքային խումբը քննարկել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել