Հայտնի են միասնական քննությունների օրերը
18:39 - 18 մայիսի, 2022

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

7.06.2022 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

 10.06.2022 թ. - «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»),

14.06.2022 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,

17.06.2022 թ. - «Մաթեմատիկա»,

21.06.2022 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,

24.06.2022 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել