ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում
 |azatutyun.am|
17:15 - 18 մայիսի, 2022

ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը։ Կարծում է՝ խնդրին շատ լուրջ է պետք մոտենալ։

Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան հայտարարում է՝ իշխանությունը փորձում է քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա։

«Ի տարբերություն իրենց՝ մենք ոչ մանդատով, ոչ պաշտոններով, մեր կյանքի նպատակը երբեք դա չի։ Մենք այդ մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահը սպասարկելու։ Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով», - նշում է Սաղաթելյանը։

«Այսօր պայքարի օրակարգը փողոցում է, և մենք շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը։ Իրենք չեն կարող, իրենց հոր տնից չեն տվել այդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն։ Թող սկսեն, դա այնքան երկրորդական է, իրոք շատ երկրորդական է, իրենք չեն հասկանում իրավիճակը, չեն տիրապետում իրավիճակին։

«Ինչ վերաբերում է բոյկոտին, դրա մասին օրենքում հստակ գրված է, որ մի անգամ ամեն մի խմբակցությունը կարող է բոյկոտ հայտարարել, բայց ներողություն եմ խնդրում, սա проходной двор չի էլի, այսինքն՝ երբ ուզում եմ՝ բոյկոտեմ, հետո գալիս եմ, ներս եմ գնում», - շեշտում է ԱԺ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել