Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Ալիևը՝ Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը
16:12 - 18 մայիսի, 2022

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Ալիևը՝ Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ Բաքվում կայացած հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունը, գրում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

«Մենք այսօր քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գիտեմ, որ Ադրբեջան կատարած այցից հետո Դուք (Լիտվայի նախագահը – խմբ․) Հայաստան եք այցելելու։ Այսպիսով՝ վստահ եմ, որ այցից հետո Ձեզ մոտ լիարժեք կարծիք կձևավորվի։ Մեր դիրքորոշումը շատ բաց է։ Մենք ուզում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք ուզում ենք կարգավորել հարաբերություններն ու շրջել թշնամանքի էջը», - ասել է Ալիևը։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում Լիտվա-Ադրբեջան համագործակցությունն, ինչպես նաև՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել