Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար
14:46 - 18 մայիսի, 2022

Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը մահապատիժ է նախատեսում ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար, ստորագրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (ներքին պալատ) և հաստատել էր Հանրապետության խորհուրդը (վերին պալատ)։

Քրեական օրենսգրքում ներառված փոփոխությունների համաձայն՝ մահապատիժ է նախատեսվում միջազգային բարդություններ կամ պատերազմ սադրելու նպատակով օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման, ինչպես նաև միջազգային ահաբեկչական գործողության կամ ատոմային էներգիայի կիրառմամբ, ռադիոակտիվ նյութերի կամ միջուկային նյութերի, քիմիական կամ կենսաբանական նյութերի կիրառմամբ ահաբեկաչական գործողությունների կատարման փորձի նախապատրաստման համար։

Մահապատիժ կարող է կիրառվել նաև պետական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման համար՝ նրա պետական կամ հասարակական գործունեության առնչությամբ՝ իշխանական մարմինների որոշումների կայացման վրա ազդելու կամ բնաչությանն ահաբեկելու նպատակով։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 10 օր անց։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել