Զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում ՔԿ դիմաց․ նրանք պահանջում են բաց թողնել Գարիկ Գալեյանին |news.am|
13:23 - 18 մայիսի, 2022

Զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում ՔԿ դիմաց․ նրանք պահանջում են բաց թողնել Գարիկ Գալեյանին |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ:

«Գարկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք», - ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ աելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։

«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու», - հայտարարեց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ թող բաց թողնեն Գարիկ Գալեյանին, այլապես հետևանքների համար իրենք պատասխանատու չեն։

Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, թե եթե մեկ ժամից Գարիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։

«Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», - ասաց Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել