Այս պահին մետրոյի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով․ Երևանի մետրոպոլիտեն
12:08 - 18 մայիսի, 2022

Այս պահին մետրոյի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի ուղևորներ,
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»:

Հիեցնենք, որ ցուցարարները որոշ ժամանակ կանգնեցրել էին մետրոյի գնացքը «Երիտասարդական» կայարանում՝ նստելով գնացքի դռների մեջտեղում։ Ոստիկանները նրանց մեծ մասին բերման ենթարկեցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել