1lurer.am: Երևանում վաղ առավոտից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ակցիաները: Մի խումբ ընդդիմադիրներ փակել էին Նալբանդյան փողոցը։
Կարճ ժամանակով փակվել են Կոմիտասի պողոտան, Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը:
Ընդդիմադիրներն ակցիա են իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։
Ոստիկանները բացում են փողոցները, արդեն իսկ կան բերման ենթարկված քաղաքացիներ։
comment.count (0)